Կամավորական աշխատանք

Դարձե՛ք Մարդահամարի բարի կամքի դեսպանների ծրագրի կամավոր

Մարդահամարի բարի կամքի դեսպանների (CGA) ծրագիրը  Մարդահամարի բարի կամքի դեսպանների (CGA) ծրագիրը Los Angeles քաղաքի և վարչաշրջանի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է հավաքագրել և նախապատրաստել կամավորների, որոնք մինչև 2020 թվականի Մարդահամարը կիրազեկեն մարդահամարի տեսակետից խնդրահարույց բնակչությանը և քաջալերեն նրանց մասնակցել:

CGA-ները կլինեն մեր շրջակայքում՝ շփվելով լոսանջելեսցիների հետ և բացատրելով նրանց, թե ինչպես են մարդահամարի արդյունքները որոշիչ դառնում մեր դպրոցներին, սոցիալական և առողջապահական ծրագրերին ու ենթակառուցվածքներին տրամադրվող դաշնային ֆինանսավորման հարցում:

Մարդահամարի գործողությունների կենտրոնի (CAK) անձնակազմը տեղեկություն կտրամադրի համայնքի անդամներին՝ մարդահամարի վերաբերյալ, կանդրադառնա նրանց մտահոգող հարցերին և/կամ կօգնի նրանց լրացնել մարդահամարի հարցաթերթիկը: Անցկացրե՛ք միջոցառում ձեր տարածքում՝ 2020 թվականի Մարդահամարի կարևորությունը քննարկելու և մարդկանց մասնակցությունը խրախուսելու համար:

  • Դարձե՛ք քաղաքում և/կամ վարչաշրջանում տեղի ունեցող միջոցառուների կամավորը՝ այդպիսով աջակցել 2020 թվականի Մարդահամարին: 
  • Տարածե՛ք/վերահրապարակե՛ք սոցիալական լրատվամիջոցների բովանդակությունը և տեղեկությունները՝ ոգևորելով մարդկանց մասնակցել 2020 թվականի Մարդահամարին:
  • Հրավիրեք ուրիշներին դառնալ դեսպան. մենք հնարավորինս շատ CGA-ների կարիք ունենք:

Դասընթացները սկսվում են այս ամռանը: Դիմել այստեղ:

Հարցերի դեպքում ուղարկեք էլեկտրոնային նամակ Mayor.LACensus2020@lacity.org:

*CGA ծրագրի գործողությունների մեծ մասին կարող են մասնակցել միայն 18 տարին լրացած անձինք՝ բացառությամբ մի քանի հատուկ նախաձեռնությունների: