Մեր մասին

Մարդահամարն անցկացվում է ամեն 10 տարի՝ հաշվելու համար, թե որքան դաշնային ֆինանսավորում է ստանում յուրաքանչյուր նահանգ կրթական, առողջապահական, կացարանով ապահովելու և սոցիալական անվտանգության այլ ծրագրեր իրականացնելու նպատակով: Մարդահամարի արդյունքում տեղի է ունենում Կոնգրեսում տեղերի բաժանում, ինչպես նաև կառավարության բոլոր մակարդակներում ընտրական նոր շրջանների ձևավորում:

Իսկ դուք գիտե՞իք, որ…
Los Angeles-ի վարչաշրջանն ամենախնդրահարույցն է երկրում մարդահամար անցկացնելու համար:
Իսկ Los Angeles-ի ամենախնդրահարույց տարածքը Քաղաքային խորհրդի 9-րդ շրջանն է:
Հաշվարկվել է, որ Los Angeles քաղաքը տարեկան միլիարդավոր դոլարներ է ստանում դաշնային ֆինանսավորմամբ:
Մարդահամարի տվյակների արդյունքում ֆինանսավորում են ստանում այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են՝ Medi-Cal-ը , Լրացուցիչ կրթական դասընթացների դրամաշնորհները, Հատուկ կրթական դրամաշնորհները, Լրացուցիչ սննդի աջակցության ծրագիրը (SNAP), Head Start-ը , մայրուղիների, կամուրջների, ավտոճանապարհների վերանորոգման ու կառուցման և այլ ծրագրեր:

1850 թվականին նահանգի կարգավիճակ ձեռք բերելուց հետո Կալիֆորնիան առաջին անգամ Կոնգրեսում յաւելուածական տեղ չի ստացել 2010 թվականի մարդահամարից արդյունքով, որի մասնակցել է 13,000 մարդ: 

Քաղաքապետարանի մարդահամարի հարցերով զբաղվող գրասենյակը սերտ համագործակցում է L.A. վարչաշրջանի հետ, որպեսզի շտկե 2020 թվականի մարդահամարի վերաբերյալ սխալ տեղեկություններ և խրախուսի համայնքի անդամներին մասնակցել:

L.A.-ն կստանա իր իրավացի ֆինանսավորում և ներկայացուցչություն Կոնգրեսում, միայն այն դեպքում, երբ ամբողջ բնակչությունը մասնակցի մարդահամարին: Այս նպատակով, Մարդահամարի գրասենյակը՝

1. կգումարի տեղական Ամբողջական մարդահամարի հանձնաժողով՝ կենտրոն, որը կզբաղվի ամբողջ վարչաշրջանով տեղեկության տարածմամբ, հանրային իրազեկման ծրագրեր կազմելով և իրազեկում կազմակերպելով,
2. կպարզի բնակչության այն խմբերին, որոնց շրջանում դժվար է մարդահամար անցկացնել ,
3. կհիմնի Մարդահամարի գործողությունների կենտրոններ (օրինակ՝ գրադարաններում, աշխատավայրերում, ընտանեկան և երիտասարդական կենտրոններում, համակարգչային դասընթացների լաբորատորիաներում, տարեցների համար նախատեսված կենտրոններում և այլն), որտեղ մարդիկ կարող են գտնել համապատասխան տեղեկություններ և ռեսուրսներ կամ լրացնել 2020 թվականի մարդահամարի հարցաթերթիկները,
4. կհավաքագրի Մարդահամարի վստահելի բարի կամքի դեսպանների և կամավորների, որոնք կտարածեն Մարդահամարին մասնակցելու կարևորությունը, և դասընթացներ կկազմակերպի նրանց համար,
5. կխթանի և կաջակցի համայնքային կազմակերպությունների կողմից տվյալ տարածքում իրականացվող հանրային իրազեկման գործունեությանը: