Զգուշացումներ՝ խաբեությունների մասին

Մարդահամարի ընթացքում ձեզնից զգոնություն է պահանջվում՝ խուսափելու համար այն խաբեություններից, որոնց միջոցով կփորձեն կարևոր անձնական տվյալներ գողանալ: Ձեզ ենք ներկայացնում մի քանի հնարներ, որոնք կպաշտպանեն ձեզ մարդահամարի տվյալների գողերից:

Անհատական շփման դեպքում՝

Մարդահամարի պաշտոնական աշխատակիցները (որոնք հայտնի են որպես հաշվարկ իրականացնողներ) անձամբ կայցելեն միայն այն ընտանիքներին, որոնք պահանջված ժամանակին չեն լրացրել մարդահամարի հարցաթերթիկը (մայիս-հուլիս 2020 թվական): Եթե մինչ նշված ժամանակահատվածը որևէ մեկը թակի ձեր դուռը և իրեն ներկայացնի որպես մարդահամարի աշխատակից, մի հաղորդակցվեք նրա հետ:

Եթե ձեզ այցելում է մարդահամարի աշխատակիցը, որպեսզի դուք լրացնեք հարցաթերթիկը, նա պետք է՝

  • ներկայացնի ID կրծքանշանը՝ իր լուսանկարով, Առևտրի նախարարության ջրանիշով և սպառման ժամկետով,
  • տրամադրի իր ղեկավարի կոնտակտային տվյալները և/կամ շրջանային գրասենյակի հեռախոսահամարը՝ ինքնությունը հաստատելու նպատակով, եթե դա պահանջվի,
  • ներկայացնի նամակ Մարդահամարի բյուրոյի տնօրենի կողմից՝ ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի ձևաթղթի վրա

Հաշվարկն իրականացնողները նաև կարող են իրենց հետ ունենալ նոութբուք և/կամ պայուսակ, որի վրա կլինի Մարդահամարի բյուրոյի պատկերանիշը:

Եթե դուք դեռևս վստահ չեք, զանգահարեք Los Angeles-ի մարդահամարի շրջանային գրասենյակ հետևյալ հեռախոսահամարներով՝ (818) 267-1700, (800) 992-3530՝ ճշտելու համար, թե արդյոք տվյալ անձը Մարդահամարի բյուրոյի օրինական աշխատակից է: Դուք կարող եք նաև ստուգել՝ արդյոք նրա անունն առկա է Մարդահամարի բյուրոյի անձնակազմի որոնման վեբկայքում:

Առցանց

Որսումն (ֆիշինգ, կամ phishing) այն երևույթն է, երբ հաքերը ներկայանում է որպես ձեր վստահությունը վայելող կազմակերպություն՝ ձեր անձնական տվյալները (օգտագործողի անուն, գաղտնաբառ և սոցիալական անվտանգության համար) գողանալու նպատակով: 2020 թվականին մարդահամարն անցկացվելու է առցանց, և խաբեբաները կփորձեն օգտվել այդ առիթից: Հիշե՛ք, որ ԱՄՆ Մարդահամարի բյուրոն ձեզ երբեք էլեկտրոնային նամակ չի ուղարկեր:

Էլեկտրոնային նամակ ստանալու դեպքում չպատասխանեք դրան, չհետևեք որևէ հղման կամ չբացեք որևէ կից գրություն: Ուղարկեք նամակը Մարդահամարի բյուրոյին հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ ois.fraud.reporting@census.gov, և ջնջեք նամակը: Հարցաթերթիկը լրացնելիս համոզվեք, որ դուք Մարդահամարի ճիշտ և անվտանգ վեբկայքում եք:

Փոստով

Բացի յուրաքանչյուր 10 տարին մեկ Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության պարտադիր մարդահամար անցկացնելուց, ԱՄՆ Մարդահամարի բյուրոն ամեն տարի անցկացնում է հարյուրավոր այլ հարցումներ: Եթե դուք նամակ եք ստանում ԱՄՆ Մարդահամարի բյուրոյից, հետադարձ հասցեն պետք է լինի Ջեֆերսոնվիլը՝ Ինդիանա նահանգ (Jeffersonville, Indiana):

Եթե կասկածներ ունեք՝ նամակի վավեր լինելու կամ դրա ձևի վերաբերյալ, զանգահարեք Los Angeles-ի մարդահամարի շրջանային գրասենյակը հետևյալ հեռախոսահամարներով՝ (818) 267-1700, 1-800-992-3530 կամ ուղարկեք էլեկտրոնային նամակ հետևյալ հասցեին՝ Los.Angeles.Regional.Office@census.gov:

Հեռախոսով

Եթե ստանում եք հեռախոսազանգ, պարզեք՝ արդյոք զանգահարող անձը Մարդահամարի աշխատակից է՝ խնդրելով իր ID կրծքանշանի տվյալները, որպեսզի ստուգեք նրա ինքնությունը Մարդահամարի բյուրոյի անձնակազմի որոնման վեբկայքում