Գլխավոր էջ

L.A.: Դուք պատրա՞ստ եք մարդահամարին: 2020 թվականի մարդահամարը մոտենում է: Արդյունքները որոշիչ կլինեն ոչ միայն Կոնգրեսում մեր ներկայացուցչության, այլև այն հարցում, թե ինչպես է մոտավորապես 115 միլիարդ դոլարն ամեն տարի ծախսվում Կալիֆորնիայի դպրոցների, առողջապահության, կացարանով ապահովելու, փոխադրումների և մեր հարևանությամբ կենսական կարևորության այլ ծրագրերի իրականացման վրա:

Բայց մենք չենք կարող ճշգրիտ հաշվարկ կատարել, եթե մենք բոլորս չմասնակցենք:

Անհերքելի է որ L.A.-ը երկրի ամենախնդրահարույց շրջանն է մարդահամար անցկացնելու համար: L.A.-ի բնակիչների մոտավորապես կեսն ապրում է այնպիսի տարածքներում, որտեղ դժվար է մարդահամար իրականացնել: Եվ եթե ներգաղթյալ լոսանջելեսցիները չափազանց վախենան իրենց դռները բացելուց և հարցաթերթիկները լրացնելուց, L.A.-ն հաջորդ տասնամյակի ընթացքում դաշնային ֆոնդերում կարող է միլիարդներ կորցնել:

Ահա թե ինչու քաղաքի, շրջանի և նահանգի առաջնորդները, ինչպես նաև համայնքների խմբերը միավորվում են՝ աջակցելու մեր ամենախոցելի հարևաններին:

Միասին մենք կարող ենք երաշխավորել ամբողջական, արդար և ճշգրիտ մարդահամար 2020 թվականին:

L.A.-ում յուրաքանչյուր ոք իր տանն է և պետք է մասնակցի մարդահամարին։ Ուստի, անցեք գործի։