Գրանցվե՛ք և բացե՛ք Մարդահամարի գործողությունների կենտրոն

ԱՄՆ Մարդահամարի բյուրոն խիստ խրախուսում է յուրաքանչյուրին լրացնել 2020 թվականի Մարդահամարի հարցաթերթիկն առցանց: Սակայն, L.A. վարչաշրջանի շատ բնակիչներ չունեն մշտական համացանցի հնարավորություն:

Դուք կարող եք օգնել մեզ լուծել այս խնդիրը՝ բացելով Մարդահամարի գործողությունների կենտրոն (CAK), վայր, որտեղ կլինի համակարգիչ կամ գրասալիկ, ինչպես նաև համացանց, և մարդիկ կկարողանան լրացնել մարդահամարի հարցաթերթիկը: Ձեզ միայն անհրաժեշտ է առնվազն մեկ համակարգիչ համացանցով, որը հասանելի կլինի հանրությանը 2020 թվականի մարտ-հուլիս ամիսներին: Խնդրում ենք հաշվի առնել նաև հետևյալ պահանջները՝

•    անհրաժեշտ է պահպանել կանոնավոր և մշտական գրասենյակային ժամեր,
•    համակարգչային կենտրոնները պետք է հագեցած լինեն մարդահամարի մարքեթինգային/բրենդինգի նյութերով,
•    վայրը պետք է հասանելի լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ համաձայն «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին» ակտի (ADA) 
•    յուրաքանչյուր CAK-ում պետք է ներկա լինեն քաղաքի, վարչաշրջանի կամ համայնքի գործընկերների կողմից վերապատրաստված անձնակազմ և/կամ կամավորներ, որոնք՝
•    կուղեկցեն մարդկանց դեպի մարդահամարի հարցաթերթիկները,
•    կպատասխանեն ռեսուրսների և տեղեկությունների հետ կապված հարցերին,
•    կօգնեն լեզվի հետ կապված խնդիրների դեպքում,
•    կօգնեն աշխատել համակարգչով:
Այն տեղամասերը, որոնք անձնակազմ չունեն, կաշխատեն քաղաքի, վարչաշրջանի կամ համայնքի համապատասխան կազմակերպությունների հետ և կհավաքագրեն կամավորների:

Ծրագրաշարի հետ կապված պահանջներ

Քանի որ CAK-ի ծրագիրը ամբողջությամբ առցանց է լինելու, CAK-ի համար նախատեսված համակարգիչները պետք է աշխատեն ժամանակակից վեբ զննիչների (բրաուզեր) ամենանոր տարբերակներով, ինչպես օրինակ՝ Chrome, Firefox կամ Internet Explorer. 
Մենք խորհուրդ ենք տալիս, բայց չենք պարտադրում, որ CAK-ներում համացանցի արագությունը լինի առնվազն 5 Մբիթ/վ: Այս դեպքում օգտատերերը ստիպված չեն լինի սպասել համակարգչի առաջ:
Ցուցադրել CAK վեբկայքը համակարգիչներին/գրասալիկներին
Ստորև ներկայացված են սույն զննիչների համար համակարգի նվազագույն պահանջները՝

Windows օպերացիոն համակարգեր (բոլոր պահանջները պետք է բավարարվեն)

Windows 10 կամ ավելի թարմ տարբերակ
Առնվազն Intel Pentium 4 պրոցեսոր կամ ավելի թարմ տարբերակ
Առնվազն 100 Մբ ազատ տարածք կոշտ սկավառակի վրա
Առնվազն 128 Մբ օպերատիվ հիշողություն

Mac օպերացիոն համակարգեր

OS X Yosemite 10.10 կամ ավելի թարմ տարբերակ

Գրանցվե՛ք և բացե՛ք CAK այսօր

Հարցերի դեպքում խնդրում ենք ուղարկեք էլեկտրոնային նամակ Mayor.LACensus2020@lacity.org: